close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի էթնիկ տերը հայն է, մնացածը՝ պատերազմի ավարտից հետո․ «Ազգային ճակատ»-ը կամավորագրվելու կոչ է անում

Արցախ

23 Հոկտեմբերի 2020, 13:10
 Արցախի էթնիկ տերը հայն է, մնացածը՝ պատերազմի ավարտից հետո․ «Ազգային ճակատ»-ը կամավորագրվելու կոչ է անում

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի հայրենակիցնե՛ր.
թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմի սանձազերծած պատերազմից ի վեր, ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի հետ համակարգված կարգով, առաջնագծի տարբեր հատվածներում, սեպտեմբերի 28-ից մարտական գործողություններ են իրականացնում նաև «Ազգային ճակատ»-ի կամավորական վաշտերը:
Պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի կրկին անգամ, հարկ ենք համարում հայտարարել, որ կամավորագրման գործընթացը շարունակվում է, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են կամավորագրվել, կարող են անձնական նամակ ուղարկել մեր ֆեյբուքյան էջին:
Այլևս անհերքելի է, որ թուքիայի հովանավորությամբ՝ ադրբեջանի սանձազերծած պատերազմի առանցքային գործիքները ահաբեկիչներն են և վարձկանները, էությունը էթնիկ բնույթ է կրում, իսկ նպատակը ցեղասպանություն իրականացնելն է: Եվ մենք կռիվ ենք տալիս: Կռիվ ենք տալիս՝ անձնուրաց, որովհետև մեր պայքարը միայն մի տրամաբանություն ունի. Արցախի էթնիկ տերը հայն է, մենք այս հողի, այս հայրենիքի զավակներն ենք և մինչև վերջ կենաց մահու պայքար ենք մղելու մեր ազատության համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, մեր արարող ժողովրդի խաղաղության համար, մեր հազարամյա եկեղեցիների համար:
Մնացածը՝ պատերազմի ավարտից հետո:
ԱՍՏՎԱԾ պահապան մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica