close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ պատգամավորները կայցելեն Վրաստան՝ պառլամենտի ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Հոկտեմբերի 2020, 11:39
 ԱԺ պատգամավորները կայցելեն Վրաստան՝ պառլամենտի ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե մենք դեռ երկար չենք ների հարևան Վրաստանին՝ պատերազմական օրերին դրսևորած պահվածքի համար, այս օրերին անգամ վրացական ափերին հանգստի չմեկնելու կոչեր էին հնչում,  քանզի նա աջակցում է մեր թշնամուն՝ ռազմական բեռների տարանցիկ ճանապարհ ապահովում՝ խոչընդոտելով Հայաստան եկող հումանիտար օգնությանը:

Սակայն երեկ ՀՀ ԱԺ կայքում հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը՝ Վրաստան գործուղման վերաբերյալ. «Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը»։

Գործուղվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ինչպես նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Սակայն ԼՀԿ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը չեղարկել են իրենց այցը։ Թե ինչու, Անի Սամսոնյանը մեզ ասաց. «Հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակն ու հայտարարված ռազմական դրությունը»: Մեզ չհաջողվեց պարզել՝ իշխանական պատգամավորների այցն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica