close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախ

23 Հոկտեմբերի 2020, 09:45
 Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։  Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

 ԹԱՐՄԱՑՈՒՄ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica