close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումների ժամանակացույցն արդեն հայտնի է

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2020, 09:39
 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումների ժամանակացույցն արդեն հայտնի է

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, հաղորդում է, որ հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ ժամը 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

 Բացի սա՝ կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica