close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2020, 23:48
 Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում ընթացիկ իրադարձությունների համատեքստում։ Հարյուրամյա վաղեմության ցեղասպանությունը շատ ակնհայտ է զգացվում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր վայրագություններ են իրականացնում Արցախում ու Հայաստանում՝ սպանելով տասնյակ խաղաղ բնակիչների, տեղահանելով հազարավոր մարդկանց։ Ցեղասպանության ճանաչումը պարզապես պատմական հարց չէ, դա ուղերձ է նախագահներ Ալիևին և Էրդողանին, որպեսզի մեզ չվախեցնեն և չպարտադրել լռել։ Մենք կանգնելու ենք Հայաստանի և Արցախի կողքին»,- գրել է Շիֆը:

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին ,Հայկական կոտորածներե խորագրի ներքո:

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica