close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի ՆԳ նախարարը Մոսկվայում կքննարկի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2020, 23:39
 Ֆրանսիայի ՆԳ նախարարը Մոսկվայում կքննարկի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը կայցելի Մոսկվա, որտեղ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ կքննարկի ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցությունը: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի շրջապատի մոտ աղբյուրներին։

«Մոսկվայում Դարմանինին կընդունի նրա գործընկեր Վլադիմիր Կոլոկոլցևը՝ քննարկելու համագործակցությունը ահաբեկչության, անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում», - հայտնել են լրատվական գործակալության աղբյուրները:

France-Presse-ը նշում է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների նման բանակցությունները վաղուց պլանավորված էին, սակայն դրանց անցկացումն արագացվել է հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կողմերը հետաքրքրություն են հայտնել ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման հարցում:

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica