close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ողջ օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողությունները Արցախի սահմանի երկայնքով

Արցախ

22 Հոկտեմբերի 2020, 22:23
 Ադրբեջանը ողջ օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողությունները Արցախի սահմանի երկայնքով

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: Այս մասին հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը ամբողջ արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ են եղել, ինչպես հյուսիսային, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները: Կենտրոնական ուղղությամբ՝ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են: Հարավում տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել, ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ՝ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում զրահատեխնիկայի զգալի թվով կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հիմնական մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետանային միջոցների կիրառմամբ, հետևակի նվազագույն կիրառմամբ: Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել է նաև ՕՀՄ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության Bayraktar տեսակի ԱԹՍ:

«Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica