close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ Հարութը տրվեց անմահության երթին. Գ. Գինոսյան

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2020, 21:50
 Իմ Հարութը տրվեց անմահության երթին. Գ. Գինոսյան
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը գրում է.

«Մոտ մեկ ամիս է շարունակվում է այս ահարկու պատերազմը. իրականում՝ ՄԵՐ Հայրենական պատերազմը։
 
Շատ, թե քիչ մարտեր եղան, հենց մեր դիրքերում` քիչ, բայց նաև զոհեր ու վիրավորներ ունեցանք, կորուստներ ու ձեռքբերումներ։
 
Սակայն այսօր ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍԱՎ ԻՄ ԽՐԱՄԱՏ։
 
ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը... ես` իր հեթանոս ու քրիստոնյա կնքահայրը, իր եւ իմ Սուսիկի պսակի խաչեղբայրը... իմ գաղափարակից ու գաղափարակիր հարազատ եղբայրը, ասուհետ` նաև իմ ցավն ու մրմուռը, բայց նաև հպարտությունն ու իմ նոր ուժը, իմ գաղափարի ու իմ ոգու նոր ճախրանքի զորեղ թևն ու թափը, իմ Հայոց աշխարհի նոր վերածննդի համահեղինակն ու Նոր Հայաստանի ճարտարապետողը, Հայոց նոր արևածագի առաջին ճառագայթը, իմ լուսավոր Հարութը ոստնեց դեպի անմահություն։ ՓԱ՛ՌՔ, ԻՄ ՀԱՐՈՒԹ, իմ ․․․
 
Խոնարհումս, մեծարումս, ակնածանքս, հպարտությունս, հույս ու հավատս, իմ ու Հայաստանիս ապագայի, դեպի նոր Հայաստան ուղենիշ դարձող և մայրուղու վերածվող կածանի առաջամարտիկս ու Հայոց նորօրյա արժանապատվության վերածննդի րահվիրաս, ԻՄ ՀԱՐՈՒԹԸ տրվեց ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ երթին, ու գնաց ճախրելու և ճախրեցնելու և ամպհովանի լինելու մեր բոլոր առաջամարտիկներին։
Մոտ երկու տասնամյակ ես վայելեցի իր կերպարը, իր տեսակը, իր մեծությունը, վեհությունն ու խորությունը, և վստահ էի, որ այդ վայելքս մինչ իմ կյանքի մայրամուտ ուղեկցելու է ինձ։ Ավաղ, ավաղ․․․ Հարութը միգուցե և ամենահանճարեղ պարողը չէր, միգուցե և ամենահանճարեղ զինվորը չէր, բայց վստահ նա ամենահանճարեղ նվիրումի մարմնացումն էր, ամենանվիրյալը իր հարազատներին, իր ընկերներին, իր ազգային արժեհամակարգին ու իր ազգային արժանապատվությանն ու իհարկե ամենահանճարեղն էր Հայրենիքին իր նվիրումի մեջ։ Հպարտ ենք, զորեղ ենք, անպարտ ենք Քո տեսակով։ Փա՛ռք Քո տեսակին, փա՛ռք Քո վեհութանն ու Քո ճախրանքին ու Քո ընտրած Անմահության երթին։
 
ՀՊԱՐՏ ԵՆՔ․․․»:
 
Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica