close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը

Սփյուռքի ձայնը

22 Հոկտեմբերի 2020, 17:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը

Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է  ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։ Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ այդ երկրի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։

 «Այդ բանաձևով պատերազմին վերջ տալու կոչ արվեց։ Հուսով ենք, որ Ավստրիայի իշխանությունները հավելյալ ճնշում կգործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Գևորգ Հակոբջյանը։

Վիեննայի Օպերայի հրապարակում տեղի ունեցավ «Խաղաղություն Արցախին» խորագրով մշակութային միջոցառում։ Ավելի քանի 10 աշխարհահռչակ արվեստագետներ ելույթ ունեցան և հնչեց հայկական երաժշտություն։

«Վերջին օրերի աշխատանքը նոր փուլ է թևակոխել, քանի որ հստակ պահանջ է ներկայացվել Ավստրիային՝ ճանաչել Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշեց Գևորգ Հակոբջյանը։

Գևորգ Հակոբջյանը տեղեկացրեց, որ պարբերաբար տեղի հայ համայնքին հիշեցնում են «Հայաստան», «1000+» հիմնադրամներին նվիրատվություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Վերջին օրերին ևս 150 հազար եվրո է փոխանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica