Նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Արցախ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի գրասենյակից, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով։
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով: