close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

21 Հոկտեմբերի 2020, 21:55
 Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան

«Երկիր մեդիայի» հարցին ի պատասխան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է վարչապետի կոչին։

Հարց-Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կուսակցություններին, գյուղապետերին, քաղաքապետերին ջոկատներ կազմել և տրամադրել Պաշտպանության նախարարության տնօրինությանը։ Ինչպե՞ս կարձագանքեք կուսակցություններին ուղղված կոչին։

Պատասխան- Դաշնակցության վաշտերը պատերազմի մեկնարկից ժամեր անց արդեն մեկնում էին Արցախ՝ կատարելու մարտական առաջադրանք։ Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել։ Դաշնակցությունն ունի իր գումարտակը, որը գործում է բացառապես Պաշտպանության բանակի հրամանատարության ներքո։ Դաշնակցության մի քանի վաշտեր այս պահին արդեն Արցախում են և այս գործընթացը մեր համար շարունակական է՝ նոր վաշտեր ևս մարզվում են և պատրաստվում առաջնագիծ մեկնելուն։ Մեզ համար «Ազգ-բանակ» հասկացությունը ոչ թե դատարկ տերմին՝ այլ անկեղծ հավատամք է, ինչն էլ բազմիցս՝ ինչպես անցյալում այնպես էլ հենց այս պահին փաստում ենք մեր գործողություններով։

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica