close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման

Արցախ

21 Հոկտեմբերի 2020, 17:48
 Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման

«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն, hաղորդավար Կարին Տոնոյանի որդին՝  Մենուա Հովհաննիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։ Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Սիրելի ՛ հայրենակիցներ
Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…
Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…
Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:
Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:
Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:
Հ.Գ.
Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica