close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետակոծել Մարտակերտն ու հարակից գյուղերը

Արցախ

21 Հոկտեմբերի 2020, 15:31
 Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետակոծել Մարտակերտն ու հարակից գյուղերը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց լրագրող Լուսինե Զաքարյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30-ի սահմաններում հակառակորդի կողմից կրկին հրետակոծվել են Մարտակերտ քաղաքի մոտակա գյուղերը, ոչ ինտենսիվ՝ նաև քաղաքը: Հրետակոծության հետևանքով վնասվել են բնակարաններ և հասարակական նշանակության շինություններ: Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի խոսքով՝ քաղաքում վնասի չափը մեծ է և ամենօրյա աշխատանքներ են տարվում այն ճշտելու համար: Ժամը 14:40-ի դրությամբ՝ դեռևս, ոչ ինտենսիվ ձևով հրետակոծվում է Մարտակերտը»,- ասաց Զաքարյանը:

Լրագրողի խոսքով՝ քաղաքում գործում է կոմունիկացիոն համակարգը, կա էլեկտրական հոսանք, ջուր, սակայն դեռ չկա բնական գազը, որն, անվտանգության նկատառումներով, կտրվել էր պատերազմի հենց առաջին օրը:

«Բնակչության հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ կամ ընկճվածություն չկա, ապաստարաններում են: Բոլորը մտածում են միայն հաղթանակի մասին»,- նշեց Լուսինե Զաքարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica