close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվի կողմից ես տեսնում եմ բացարձակ մարդատյացություն. նրանք չեն թաքցնում, որ ցանկանում են մաքրել Ղարաբաղը հայերից. Յուրի Կոտենոկ

Արցախ

21 Հոկտեմբերի 2020, 14:11
 Բաքվի կողմից ես տեսնում եմ բացարձակ մարդատյացություն. նրանք չեն թաքցնում, որ ցանկանում են մաքրել Ղարաբաղը հայերից. Յուրի Կոտենոկ

Segodnya.ru-ի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կատյոնոկը «Դոնբասն այսօր»-ի թղթակցին պատմել է Արցախի և Դոնբասի նկատմամբ Բաքվի ու Կիևի նույնական քարոզչական մոտեցումների մասին:

«Բաքվի կողմից ես տեսնում եմ բացարձակ մարդատյացություն: Հասկանո՞ւմ եք, երբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ ոմն Ալիև՝ նախկին ԽՍՀՄ տարածքում այսպիսի նշանակալի ազգանվան ներկայացուցիչը, հայերին անվանում է «շներ», դրանք այնքան էլ իրար հետ չեն կապվում: Խոսքը տոտալ զտման մասին է, նրանք դա չեն թաքցնում: Այսինքն՝ նրանց բոլորովին չեն հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի հարյուրհազարավոր բնակիչները, այն մարդիկ, որոնք այստեղ ունեն 20 սերունդ՝ իրենց նախնիների 20-ական գերեզմանով», - ասել է լրագրողը:

Ըստ ռազմական լրագրողի՝ ադրբեջանական ամբողջ քարոզչությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ոչնչացման արդարացմանը:

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica