close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անընդունելի է որևէ տարբերակ, որի հիմքում դրված է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը

Քաղաքական

21 Հոկտեմբերի 2020, 13:30
 Անընդունելի է որևէ տարբերակ, որի հիմքում դրված է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը, արցախյան հարցի կարգավորման մասին հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացում ենք ստորև․

 Քննարկելով Արցախում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունները ու դրա շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները՝ կուսակցության Քաղաքական խորհուրդն արձանագրում է․

-կարգավորման որևէ տարբերակ պետք է երաշխավորի Արցախի անկախությունը, նրա ցամաքային կապը Հայաստանի հետ, ԼՂՀ միջազգային ճանաչումը, նրա անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծումը,

-անընդունելի է որևէ տարբերակ, որի հիմքում դրված է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որն, ըստ էության, ենթադրում է միակողմանի զիջումներ հայկական կողմից,

-կողջունենք Հայաստանի իշխանության ցանկացած արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը միտված է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը, միևնույն ժամանակ՝ որևէ մեկին իրավունք չենք տալիս Հայաստանի անունից բանակցել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի որևէ տարբերակի շուրջ։

 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ 

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica