close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես դուք, այնպես էլ ես ապշած եմ այդ որոշումից․ Դավիթ Խաժակյանը՝ կայանատեղի կառուցելու համար 49 մլն դրամ հատկացնելու մասին

Բլոգեր

21 Հոկտեմբերի 2020, 13:16
 Ինչպես դուք, այնպես էլ ես ապշած եմ այդ որոշումից․ Դավիթ Խաժակյանը՝ կայանատեղի կառուցելու համար 49 մլն դրամ հատկացնելու մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով և ո՞րն է իմ դիրքորոշումը։
 
Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։
 
Բնականաբար ինչպես դուք այնպես էլ ես ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել և ելույթ չեմ ունեցել։
 
Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երևույթների մասին, որոնք շարունակվել և շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միևնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո'չ երեկ, ո'չ այսօր։
 
Խաղաղությո'ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի»։
 


Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica