close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրֆայի քաղաքապետարանում քննարկվել է Գերմուշի Սուրբ Աստվածածին հայկական վանքի հարցը

Տարածաշրջան

21 Հոկտեմբերի 2020, 12:59
 Ուրֆայի քաղաքապետարանում քննարկվել է Գերմուշի Սուրբ Աստվածածին հայկական վանքի հարցը

Ուրֆայի (հին պատմական Եդեսիան, որի այժմյան թուրք․ պաշտոնական անվանումը Շանլըուրֆա է-Ակունքի խմբ․) քաղաքային խորհրդում կայացած նիստում օրակարգ է բերվել Գերմուշ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին վանքի և պատմական քարայրների հարցը, որոնք ներկայում որպես ախոռ են օգտագործվում։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հաղորդում է Urfanatik.com լրատվական կայքէջը։

Ըստ աղբյուրի՝ հայկական վանքի թեման նիստի ընթացքում բարձրացրել է քաղաքային խորհրդի անդամ Սըթքը Դուրսունը, ով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) ներկայացուցիչ է։ Սըթքը Դուրսունը մասնավորապես հարցրել է, թե ինչո՞ւ չի պահպանվում սույն պատմական եկեղեցին։

Դուրսունը քաղաքային խորհրդի փոխնախագահ Ահմեթ Քայթանին նաև հիշեցրել է, որ այս եկեղեցու վերաբերյալ երկու անգամ առաջարկ է ներկայացվել խորհրդին։

Հարցմանն ի պատասխան՝ քաղաքային խորհրդի փոխնախագահը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը աշխատանքներ է սկսել եկեղեցին պահպանելու ուղղությամբ։

Սըթքը Դուրսունը նիստի ընթացքում անդրադարձել է նաև Ուրֆայի հարյուրավոր պատմական քարայրներին, որոնք ևս անուշադրության են մատնված և նույնպես որպես ախոռ են օգտագործվում։

 Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica