close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2020, 12:21
 ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատորը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Էդվարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել անհապաղ հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում և ձգտել ԼՂ հակամարտության՝ բանակցային ճանապարհով լուծման:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Սենատորը նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների՝ սկզբում՝ Ռուսաստանի, ապա՝ Ֆրանսիայի մարդասիրական զինադադարի առաջարկները միանգամից խախտվել են: Մարտերը խլել են հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանքեր:

Սենատորը շեշտել է նաև, որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվելու համար բերել է սիրիացի վարձկանների:

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնց ամբողջությամբ աջակցում է Թուրքիան, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ն աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է նպաստել բանակցություններին: Հաջող զինադադարի և խաղաղության հասնելու համար այլ կողմերը, ինչպիսին Թուրքիան է, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները և ռազմական միջամտությունը: ԱՄՆ-ը պետք է անմիջապես հասնի շփման գծում հրադադարի և շտապ վերադարձի բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ: Քանի որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը ապօրինի ռազմական ուժի միջոցով լուծելու իր փորձերը, միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»,- ասել է սենատորը:

Նա նաև նշել է, որ Պոմպեոն պետք է հասկացնի, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը ամբողջությամբ կկիրառվի, և այդպիսով՝ ԱՄՆ-ը կդադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին

Հայտարարությունում նաև ասվում է ավելին՝ Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Թրամփը, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ սերտ կապեր են հաստատել, պետք է հասկացնեն իրենց ավտորիտար ընկերոջը, որ այս հակամարտությունում հետագա ներգրավումը Թուրքիայի համար կարժենա ռազմական օգնության և ջերմ հարաբերությունների դադարեցում:

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica