close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում Փաշինյանի հետ առանձին հանդիպել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Հոկտեմբերի 2020, 11:30
 Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում Փաշինյանի հետ առանձին հանդիպել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին տարբեր հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի հետ՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, անգամ իր կողմից մերժված ՀՀԿ-ի հետ է հանդիպել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է առանձին հանդիպել Փաշինյանի հետ։ Մի քանի ԲՀԿ-ականներ պաշտոնապես դիմել են վարչապետի գրասենյակ՝ հանդիպում խնդրելով, սակայն որոշ ԲՀԿ-ականներ դեմ են սրան՝ կարծում են, որ առանձին հանդիպման իմաստն ու կարիքը չկա։ Կառավարությունից, սակայն, մի քանի օր է՝ անպատասխան են թողել ԲՀԿ-ականների դիմումը՝ առանձին հանդիպում կազմակերպելու վարչապետի հետ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չհերքեց, որ ցանկանում են առանձին հանդիպել վարչապետի հետ։ «Այո, դիմել ենք, սակայն առայժմ պատասխան չենք ստացել»։

Թե ինչու են ուզում հանդիպել, Աբովյանն ասաց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացել։ «Տեղեկությունները տարբեր խողովակներից են ստացվում, մենք ուզում ենք հենց գլխից տեղեկություններ ստանանք, որ ըստ դրա՝ անենք թե՛ մեր եզրակացությունները, թե՛ առաջարկները»,- ասաց նա»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica