close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը

Տնտեսական

20 Հոկտեմբերի 2020, 16:13
 Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը

Այլևս փաստ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամենակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ:

Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ:

Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն և անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար:

Ադրբեջանին սպասվող հետևանքները չեն ուշանալու՝

-Թուրքիայի կողմից ադրբեջանական տնտեսության վերջնական գաղութացում և իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական շահերի սպասարկմանը ծառայեցում,

-նավթարդյունահանման ոլորտից օտարերկրյա ներդրումների փախուստ, ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսի, իսկ արտահանման շուրջ 90 տոկոսի կրճատման իրական նախադրյալներ,

-խորացող աշխարհաքաղաքական մարտահրավերներ, տարածաշրջանային և միջազգային լիակատար մեկուսացում, միջազգային տնտեսական պատժամիջոցներ,

-քաղաքական անկայունություն, հեղաշրջումներ, երկարաժամկետ անկառավարելի իրավիճակ, սոցիալական լարվածության աննախադեպ խորացում և բախումներ,

-ի վերջո, արտաքին պատերազմի վերաճում ներքին՝ քաղաքացիական պատերազմի:

Այս իրողությունը ստիպված են հաշվի առնել Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերները, որոնք անսահման օգտվում են ադրբեջանական նավթի և գազի գերարդյունահանումից և արտահանումից: Օտարերկրյա ներդրումներն այս ոլորտում ունեն անհամեմատ ավելի բարձր, չկառավարվող իրական ռիսկեր, քան, օրինակ, խաղատներում կատարված խոշոր խաղադրույքները:

Իսկ գերշահույթներ ունենալու համար Ադրբեջանին վճարվող նավթադոլարները սնում են Թուրքիայի պարտադրանքով և Ադրբեջանի ձեռամբ պարբերաբար սանձազերծվող պատերազմները մեր տարածաշրջանում: Օտարերկրյա վճարողներն էլ դառնում են անուղղակի մասնակիցը դեռևս տարածաշրջանային ընդգրկում ունեցող այս մարդակեր գործընթացների:

Այս վերջին պնդումը հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք իրականում ոչ տնտեսական գործոններով պայմանավորված գերօգուտներ ստանալու նպատակով են ներգրավված ադրբեջանական նավթի արդյունահանման ոլորտում և այդ նավթը շարունակում են ձեռք բերել շուկայականից անհամեմատ էժան գնով՝ պարբերաբար ականատեսը լինելով այս մահաբեր գործարքների անմարդկային իրական հետևանքներին:

Այս տեսնակյունից առկա իրողությունները փաստարկելու նպատակով շարունակում ենք Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրությունը (աղբյուրը՝ https://tradingeconomics.com/azerbaijan):

Այսպես՝ Իտալիան ադրբեջանական արտահանման ամենախոշոր ներկրողն է: Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իտալիայի բաժինը ամենամեծն է՝ շուրջ 30 տոկոս կամ տարեկան շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Դեպի Իտալիա ադրբեջանական արտահանման ապրանքային կառուցվածքում նավթի և գազի տեսակարար կշիռը գրեթե 100 տոկոս է:

Հատկանշական մեկ այլ փաստ՝ նախորդ չորս տարիներին (2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների միջանկյալ ժամանակահատված) դեպի Իտալիա ադրբեջանական նավթի և գազի տարեկան միջին արտահանումն աճել է շուրջ 2,5 անգամ՝ 2015թ. համեմատ:

Ուշագրավ է նաև այն, որ Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում ևս Իտալիան ունի առաջատար դիրք՝  առաջին տասնյակում է: Ավելին՝ 2016-2019թթ. Իտալիայից Ադրբեջանի ներմուծումն աճել է տարեկան միջինը 10 տոկոսով:

Իհարկե, շարունակվող և թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական գերօգուտները բաժին են հասնում նաև Իտալիային:
Եվ այս հիմնական շարժառիթով պայմանավորված՝ Իտալիան օրերս դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկին:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել՝ հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործելու է Ադրբեջանի կուտակած նավթադոլարները և առանց վարանելու խոցելու է նաև Իտալիայի խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները …

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
3 Դեկտեմբերի 2020, 17:57 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
Հայաստանը այսօր եւ վաղը
3 Դեկտեմբերի 2020, 17:46 Հայաստանը այսօր եւ վաղը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica