close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում․ Արայիկ Հարությունյան

Արցախ

20 Հոկտեմբերի 2020, 15:57
 Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան:

Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, ընդ որում՝ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում:

Իր հերթին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին և, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրականացրել և իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն:

Աստղագուշակ․ դեկտեմբերի 3
3 Դեկտեմբերի 2020, 09:07 Աստղագուշակ․ դեկտեմբերի 3
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica