close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը միջազգային պատասխանատվություն է կրում Արցախում լրագրողներին թիրախավորելու համար․ ՄԻՊ

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2020, 14:14
 Ադրբեջանը միջազգային պատասխանատվություն է կրում Արցախում լրագրողներին թիրախավորելու համար․ ՄԻՊ

«Լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, այս դեպքում՝ Արցախում ունի լեգիտիմ, իրավապաշտպան նշանակություն՝ վեր հանելու ճշմարտությունը: Լրագրողներն ունեն պաշտպանության երաշխիքներ: Արցախում նրանք եղել են քաղաքացիական հագուստով, տաբերանշաններով, զինվորականների հետ առնչություն չեն ունեցել, և հետևաբար Ադրբեջանը վերջիններիս թիրախավորելու համար միջազգային պատասխանատվություն է կրում»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա փոխանցմամբ, երբ Ադրբեջանի հրթիռակոծությունների հետևանքով Արցախում միջազգային լրագրողներ վիրավորումներ ստացան, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե վերջիններս Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն խնդրեին իրենցից: Մինչդեռ սա միջազգային իրավունքի հիմքերին հակասող հայտարարություն էր, պնդեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica