close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս են եկել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2020, 13:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս են եկել  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

168․am-ը տեղեկացնում է, որ,  հավաստի աղբյուրների հաղորդմամբ, Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Փորձեցինք լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից: 

«Ես նման տեղեկություն չունեմ»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց վարչապետի մամլո խոսնակը:

Քիչ առաջ, սակայն, 168․am—ը արձանագրել է, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։

 Մանրամասները տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica