close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական զավեշտ․ թուրք պատգամավորը պատրաստվում է դատական գործ հարուցել ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

Տարածաշրջան

20 Հոկտեմբերի 2020, 13:06
 Թուրքական զավեշտ․ թուրք պատգամավորը պատրաստվում է դատական գործ հարուցել ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի այս օրերին թուրքական զավեշտը հասել է գագաթնակետին։ Թուրքերը չեն բավարարվում զանգվածային լրատվամիջոցներով և սոցիալական մեդիայով հակահայկական քարոզչությամբ, այլ նաև, միայն իրենց բնորոշ եղանակով, անցել են սեփական ոճրագործությունները այլոց վրա պրոյեկտելու գործելաոճին։

Այսպես՝ Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մահմուդ Թանալը, ով ներկայացնում է քեմալիստական՝ Ժողովրդահանրապետական (Cumhuriyet Halk Partisi / CHP) կուսակցությունը, «ադրբեջանցի խաղաղ բնակչության դեմ կատարված հարձակումների» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանք է ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։

Թուրք պատգամավորը մինչև իսկ պնդել է, թե ՀՀ պաշտոնյաները կարող են դատվել Թուրքիայում՝ թուրքական քրեական օրենսգրքի հոդվածներով։ Թանալը մասնավորապես վկայակոչել է Թուրքիայի Հանրապետության օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանության հանցագործությանը, ինչպես նաև՝ մարդկայնության դեմ ուղղված ոճրին վերաբերող 77-րդ հոդվածը։

Մահմուդ Թանալը հայտնել է, որ մեղադրանք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով «Ցեղասպանության ոճրագործություն», «մարդկայնության դեմ հանցագործություն» գործելու և «միջազգային իրավունքը խախտելու» մեջ։

Թուրքական այս գործելաոճը նորություն չէ․ դեռ 1915 թ․ Հայոց ցեղասպանության տարիներին Մեծ եղեռնի ճարտարապետներն ու համակարգողները հայերի տեղահանությունն ու զանգվածային կոտորածներն արդարացնելու համար շրջանառության մեջ էին դրել օսմանահպատակ հայերի՝ իբր թիկունքից հարվածելու և տեղի մուսուլմաններին կոտորելու վարկածը։

Այսինքն՝ այս դժնդակ օրերին նույն թուրքական ձեռագիրն է թե ռազմաճակատներում և թե բոլոր մյուս ոլորտներում․․․

Աղբյուր՝ https://www.gercekgundem.com/guncel/222394/chpli-vekilden-ermenistan-basbakani-pasinyan-hakkinda-suc-duyurusu

Մելինե Անումյան

Akunq.net

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica