close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ ո՞վ է իրենից բստրել, թե սա պետական հեղաշրջման փորձ է․ Արամ Սարգսյանը՝ 16 կուսակցությունների հայտարարության քննադատներին

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2020, 12:15
 Այդ ո՞վ է իրենից բստրել, թե սա պետական հեղաշրջման փորձ է․ Արամ Սարգսյանը՝ 16 կուսակցությունների հայտարարության քննադատներին

Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունները դիմել են ՀՀ կառավարությանը՝ հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել ՀՀ եւ Արցախի նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց: Այս մասին «Իրավունքը» զրուցել է վերոնշյալ հայտարարությանը միացած Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Ես չգիտեմ, թո ով ինչպես է ընկալել հայտարարությունը, բայց ընդամենը նպատակը եղել է առաջարկել կառավարությանը, վարչապետին ստեղծել այդպիսի մի խորհուրդ: Իմ առաջարկը, որը շատ ավելի վաղ էի նշել, այն էր, որ անհրաժեշտ է այս պայմաններում պետական խորհուրդ ձեւավորել, հրավիրել այն մարդկանց, ովքեր փորձ ունեն, գիտելիք ունեն, մասնագետ են եւ նրանց հետ նույնպես խորհրդակցել: Նրանք էլ իրենց կողմից, հավանաբար, ինչ-որ մի լավ բան կառաջարկեն: Ընդամենը այդքանը, որեւէ այլ նպատակ չի կարող լինել: Այսօր, երբ երկիրը եւ ժողովուրդն այպիսի ծանր վիճակում է, մենք պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ:

- Տեր-Պետրոսյանը նաեւ նշել էր, թե կարծում է, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի եւ Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ…

- Այդ ո՞վ է իրենից բստրել, թե սա պետական հեղաշրջման փորձ է: Ներողություն արտահայտությանս համար, բայց այդքան հիմար չի կարելի լինել: Երբ առաջարկ ես անում, այդ առաջարկը կարելի է կա՛մ ընդունել, կա՛մ մերժել: Այստեղ որեւէ այլ բան, առավել եւս՝ հեղաշրջման գաղափար, չի կարող լինել: Կամ ի՞նչ է նշանակում, թե սա փիառի համար էր: Մենք առաջարկ ենք արել, թող ասեն՝ այո ընդունում ենք կամ՝ չենք ընդունում եւ հիմնավորեն, թե ինչու դրա կարիքը չունեն: Ընդամենը քաղաքակիրթ ճանապարհով թող ասեն, որ բոլոր հնարավորություններն ունեն եւ ճիշտ օգտագործում են ու վերջ: Դրանով կավարտվի պրոցեսը, այլ ոչ թե հիմա նենգափոխեն, թե այսինչ ասացին, ինչու ասացին, ովքեր ասացին: Մենք ասում ենք՝  ովքեր ինչ-որ բանում նախկինում մեղավոր են, վաղը նորից կխաղաղվի երկիրը, էլի թող գնան պատասխան տան իրենց արածների համար: Բայց հիմա շատ հնարավոր է, որ նրանց փորձառությունը, կարողությունները նույնպես կարող են օգտագործված լինել:

Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica