close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի. Նուբար Աֆեյանը բաց նամակ է գրել

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2020, 11:36
 Ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի. Նուբար Աֆեյանը բաց նամակ է գրել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանն ամերիկյան The New York Times թերթի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ռեպորտաժին պատասխան նամակ է գրել․ հայտնում է Tert.am-ը։

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների սրման մասին թերթի ռեպորաժը սարսափով է լցրել իրեն»։

«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։

Նրա խոսքով՝ երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի կանգնեցնեն ծավալվող վայրագությունները, դա ագրեսորներին ազդանշան է ուղարկում այն մասին, որ երկրի բռնակցումը կամ ժողովրդի ու մշակույթի ոչնչացումն անթույլատրելի են։

«Հիտլերը, ծրագրելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, խորհում էր այն մասին, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին։ Խոսելով օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մասին՝ նա, ինչպես հայտնի է, հարցրել է․ «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Արդեն շուրջ 30 տարի է, ինչ Հայաստանը գոյություն ունի որպես նորանկախ հանրապետություն, և հայ ներգաղթյալներն ամբողջ աշխարհում, այդ թվում և ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ ենք ծախսում սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնենք Հայաստանին վերածնվել և բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համաճարակի պատճառով, առաջընթացը դանդաղում է։ Արդյոք կմիջամտի՞ Ամերիկան վայրագությունը կանխելու համար»,- գրել է Աֆեյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica