close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը․ ԿԳՄՍՆ

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2020, 11:29
 Քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը:

Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում է այն անցկացնել 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը:

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2021-2022 թթ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում էլ՝ 2022-2023թթ.-ին:

Համաձայն նախագծի՝ 2021-2023թթ.-ի ընթացքում նախատեսվում է նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, դրա գործիքակազմի, անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում, ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում, համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում և այլն: Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացնելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:

Այսպիսով, կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար. կընդլայնվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները:

Նշենք, որ ներկայում նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների շարքում շատ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։ Կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է ծրագրային նպատակներից մեկը՝ ձգտելով, որ մինչև 2023 թ.-ը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասնի 70 տոկոսի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica