close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա․ «Փաստ»

Մամուլի տեսություն

20 Հոկտեմբերի 2020, 10:41
 Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա․ «Փաստ»

«Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաև տնտեսական քաղաքականության վրա։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմում առանցքային դերակատար է հանդիսանում Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ և կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել ՀՀ մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

Այդ որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես (սկզբի համար՝ վեց ամսով) արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

Հավելենք, որ այս օրերին թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացին են միացել նաև Սաուդյան Արաբիան և Մարոկկոն։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացը Եվրոպա «տեղափոխելու» համար։

Մասնավորապես, կան տեղեկություններ, որ առաջիկա օրերին մի շարք եվրոպական առաջատար պետություններ ևս կմիանան այս հակաթուրքական միջազգային ակցիային, ինչն ուղղակիորեն հարված է հասցնելու թուրքական առևտրին, ըստ այդմ՝ նաև տնտեսությանն ու ներքին կայունությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica