close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին. Լևոն Արոնյան

Սպորտ

20 Հոկտեմբերի 2020, 10:03
 Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին. Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Chess24-ի հետ զրույցում անդրադարձել է արցախա-ադրբեջանական պատերազմին:

«Մենք փորձում ենք պաշտպանել մեզ ու խաղաղ ապրելու մեր իրավունքը: Աշխարհի յուրաքանչյուր հայի համար սա հիմա առաջնային մտահոգություն է: Ես վաղը վերադառնալու եմ Հայաստան, ու եթե պետք լինի, ես միանալու եմ Հայոց բանակին՝ այս խնդիրը լուծելու համար:

Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երկրին օգնեմ, հնարավոր ամեն ինչ: Եթե ես իմ երկրին անհրաժեշտ լինեմ դիրքերում, ապա այդպես էլ կլինի:

Ես կարող եմ ասել, որ սեպտեմբերի 27-ից նորմալ քուն չունեմ ու չեմ կարողանում կենտրոնանալ շախմատի վրա:

Գիտեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր գոյությունը պաշտպանելու համար: Նման պահերին իսկապես չես կարող մտածել լավատեսության կամ հոռետեսության մասին: Հիմա պետք է մտածել միայն պարտքի մասին, ու սա մեր պարտքն է:

Երկու պապերս էլ պատերազմել են: Պապս թողեց իր երկու երեխաներին ու մեկնեց ռազմաճակատ՝ առանց մտածելու՝ դա ճի՞շտ էր, թե՞ սխալ: Նա գիտեր, որ այդպես պետք է աներ: Ես էլ եմ դա զգում»,- ասել է Արոնյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica