close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2020, 20:54
 Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները

Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները անօրինական ներգաղթի դեմ վախի եւ տնտեսական պատճառներով, գրում է Greek City Times-ը:

Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան եւ Սլովենիան:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախորդ գագաթաժողովի ժամանակ ասել է. «Պարզ է, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, թե ինչու է այդ հարցը կարեւոր ոչ միայն Հունաստանի եւ Կիպրոսի համար, այն նաեւ Եվրոպայի եւ Արեւելյան Միջերկրական ծովում աշխարհաքաղաքական կայունության համար: Կարծում եմ՝ ամեն հանդիպումից հետո այդ ուղղությամբ պետք է երկար աշխատանք տանել»:

Նա կրկին նշել է, որ դեկտեմբերը վերջնաժամեկտն է, որպեսզի Եվրոպան որոշում կայացվի այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի միակողմանի կարգով խախտել միջազգային իրավունքը:

Հունական կողմը առաջարկել է նաեւ Թուրքիային զենքի վաճառքի էմբարգո  սահմանել, որն արդյունքում չի մտել նախորդ եզրակացությունների տեքստում:  

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica