close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

Արցախ

19 Հոկտեմբերի 2020, 20:02
 Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ճշտվել են ադրբեջանական զինուժի կողմից Քաշաթաղի շրջանի բնակավայրերի հրթիռակոծման հետևանքները: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ վնասվել են բնակելի առանձնատներ և ենթակառուցվածքներ:

«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով հրադադարը, կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես հրթիռակոծել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Հուրգավան համայնքները: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է Թադևոսյանը:

Նրա խոսքով` հիմնականում վնասվել են բնակարանները, ճանապարհները. հակառակորդը պարզապես նյութական վնաս է հասցրել  բնակչությանը:

Արտակարգ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով` վնասների չափերի վերաբերյալ տվյալները դեռևս ճշտվում են:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica