close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ է խոստացել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2020, 17:16
 Ինչ է խոստացել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան «Կույր մի՛ եղեք, մի՛ լռեք» վանկարկումներով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում արցախցի կանայք։ Միևնույն ժամանակ, «Ինչու է լռում ՄԱԿ-ը» վանկարկումներով Մատենադարանի մոտից քայլերթ-ակցիայով դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ ուղևորվեցին մի խումբ քաղաքացիներ՝ հայ արտիստների գլխավորությամբ։ 

Երկու ակցիաների մասնակիցների պահանջը մեկն էր՝ որ  ՄԱԿ-ի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն այցելի Արցախ, իր աչքով տեսնի և ի լուր աշխարհի ներկայացնի Հայաստանում ու Արցախում պատերազմական իրականությունը։ Երկուս ակցիաների ներկայացուցիչներին էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից պատասխանել էին, որ մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղում չէ, և որ նրանց հետ կհանդիպի ժամը 5-ին։ 

Րոպեներ առաջ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ, նրան փոխանցել նամակներ և բարձրացրել մտահոգող բոլորը հարցերը:

«Շոմբի Շարփն ասել է, որ լուռ չեն, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ բան է անում, ուղղակի այնպես չէ, որ ամեն բան երևում է, լուսաբանվում: Խոստացավ ավելի ակտիվացնել ջանքերը, որպեսզի նաև իրենց քայլերը, արածը տեսանելի լինի»,- հանդիպումից հետո ասել է ակցիային մասնակից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը։

Իսկ մյուս ակցիայի նախաձեռնողներից դերասան Ռաֆայել Երանոսյանն էլ լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողն ասել է, որ գործն ընթանում է կուլիսներում, և խոստացել է, որ այսուհետ ավելի ակտիվ կլուսաբանեն այդ ամենը։ 

Իսկ թե ինչո՞ւ է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել Գյանջա, իսկ Հայաստանի ներկայացուցիչը Արցախ չի այցելել, Շոմբի Շարփը պատասխանել է․ «Այնտեղ կառավարության մակարդակով կազմակերպվել է այց դիվանագետների համար, իրենց նախաձեռնությամբ չի եղել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica