close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2020, 16:44
 Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու Վարդենիս քաղաքի բնակիչ 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը հայտնում է, որ  Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:

Գնել Սանոսյանը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրա առողջությամբ եւ նշել, որ խնդիրների ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Մարզպետը բուժող բժիշկներից տեղեկացել է Նարեկի բուժման ընթացքի մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica