close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2020, 15:59
 Թուրքիայի և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար

Ուկրաինան մարդասիրական օգնության անվան տակ զենիթահրթիռային համակարգեր է մատակարարում Ադրբեջանին. այս մասին գրում է «ԻԱ Ռեալիստ»–ը՝ հղում անելով թելեգրամյան ալիքներին:

«Այնուամենայնիվ, խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Թուրքական հետախուզությունը իր տարածք է տանում ուկրաինացի զինագործներին՝ նոր տեսակի զենքերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար», - ասում են Մերձավոր Արևելքում ռուսական լրատվամիջոցի  աղբյուրները:

«Այսինքն այստեղ ավելին է, քան պարզապես զենքի նպատակային մատակարարումը: Ընդդեմ Արցախի և Հայաստանի՝ աշխատում է թուրք-ուկրաինական սպառազինությունների կոնգլոմերատը, որոնք երբեք չեն հաշտվի Ղրիմի թերակղզու՝ ռուսական ինքնիշխանության հետ և երբեք չեն հաշտվի անկախ Արցախի հետ: Սա մտածելու լուրջ առիթ է: Չնայած ոչ, ոչ այդպես։ Սա գործելու լուրջ պատճառ է: Խորհելու ժամանակն անցել է», – գրում է «ԻԱ»–ն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica