close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք հնագետը Ալիևի ու Թուրքիայի ծաղրանկարն է հրապարակել

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2020, 15:35
 Թուրք հնագետը Ալիևի ու Թուրքիայի ծաղրանկարն է հրապարակել

Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում Արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ։

Փեհլիվանօղլուն իր էջում ծաղրանկար է հրապարակել, որում պատկերված են Հայաստանի և Արցախի  քարտեզները (ներառյալ՝ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նստած գրքերի վրա, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատված, արյունով հոսող նավթի պահամանի վրա։

Հնագետը, նկատի ունենալով թուրք-ադրբեջանցի օգտատերերի հնարավոր զայրույթն ու քննադատությունները, գրառման մեջ նշել է, որ գիտի, որ ցավ է պատճառում այդ նկարը, այնուամենայնիվ, իրականությունը դա է։

Նա ավելի ուշ մեկ այլ գրառում է արել․ «Շատ բարկացաք գրառման համար, սակայն հայերն իրականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք գիտությունն ու արվեստն են, աշխարհի մասշտաբով շատ ազդեցիկ են։ Դա էլ կամա, թե ակամա հայերին մշակութային հեգեմոնիայի հնարավարություն է տալիս»։

Փեհլիվանօղլուն նաև հայտնել է, որ շուտով շարք է պատրաստելու հայերի մասին, թե ինչ նպաստ են ունեցել աշխարհի համար, և, դիմելով թուրք ու ադրբեջանցի օգտատերերին, որոնք «նսեմացնում են» հայերին ասել է․ «Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»։

Ermenihaber.am 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica