close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 10 մարդ

Առողջապահություն

19 Հոկտեմբերի 2020, 11:04
 Կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 10 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65460 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 349871, վերջին մեկ օրում` 1722 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 15845 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 652-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 48208 անձ, վերջին մեկ օրում՝ 104 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1091 է:

Նշենք, որ այլ հիվանդություններից մահացած անձանց ընդհանուր թիվը 316 է, որոնք ունեցել են նաեւ կորոնավիրուսային հիվանդություն:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերը հասել են 1397-ի:

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica