close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2020, 10:55
 Այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Այսօր՝ ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /Կենտրոն նստավայր/, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։

Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյուս շահագրգիռ անձինք կգիտակցեն համերաշխության և միասնության խիստ անհրաժեշտությունը և օրենքի հիման վրա ազատ կարձակեն խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարին։
 
Ակնհայտ է, որ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանին այլևս կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա, փոխարենն առկա է նրան ազատ արձակելու հանրային պահանջ։
 
Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող այս օրհասական պահին Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն նշել, իսկ հակառակի վերաբերյալ հիմնավորումները բազմաթիվ են, ինչի վերաբերյալ հրապարակային արտահայտվել են նաև բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ և ՀՀ քաղաքացիներ»։
 
Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica