close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ազդակ հղել Վրաստանին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության երաշխիք չկա

Տարածաշրջան

17 Հոկտեմբերի 2020, 17:39
 Պետք է ազդակ հղել Վրաստանին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության երաշխիք չկա

Պատերազմը կարող է ձգձգվել, իսկ այդ դեպքում տնտեսության ամրությունը որոշիչ դեր է ունենալու։ Հայաստանի և հարևան պետությունների տնտեսական վիճակի մասին Factor TV-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Պարո՛ն Պարսյան, սահմանների անկայունությունն ինչպե՞ս է ազդել տնտեսության կայունության վրա։

– Անշուշտ, պատերազմից պետք է ակնկալել կամ սպասել բացասական լուրջ հետևանքներ՝ տնտեսական, սոցիալական։ Միաժամանակ, պատերազմը ցույց է տալիս մեր տնտեսության բաց տեղերը և հիմնական խնդիրները, որոնց պետք է անդրադառնանք հիմա և հետագայում՝ պատերազմից հետո։ Դիցուք, գյուղատնտեսության ոլորտը, որը պատերազմական իրավիճակում ամենաշատ տուժող ոլորտներից է, քանի որ այս ոլորտում զբաղված մեծ թվով մարդիկ զորակոչվել են բանակ, իսկ հիմա բերքահավաքի շրջան է, բացի այդ՝ նաև աշնանացանը պետք է կազմակերպվի։ Եվ սա իր հետևանքները կարող է թողնել գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վրա։ Եվ մեր Էկոնոմիկայի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ բերքը չմնա դաշտերում, աշնանացանը կազմակերպվի։ Սա իրոք ռեսուրսների, մարդկային ռեսուրսների մոբիլիզացման խնդիր է, և պետք է դա լուծել՝ մարզպետների, գյուղապետների մակարդակով։ Սա կարևոր ուղղություններից մեկն է այս իրավիճակում։ Նույն խնդիրը կա նաև Արցախում։ Արցախի առանձին բնակավայրերում բերքն արդեն հասունացել է, պետք է հավաքվի և իրացվի։ Եթե նախկինում Հայաստանից առևտրականները գնում էին, բերում, վերավաճառում, հիմա այս կապը կտրվել է՝ հասկանալի պատճառներով։ Այստեղ նույնպես պետությունը պետք է այդ լոգիստիկ շղթաները կարողանա ապահովել, որպեսզի զսպի գյուղոլորտի հիմնական անկումը։

– Հայաստանը երկու կողմից շրջափակված է, պատերազմի դեպքում նաև մասնակի շրջափակում է լինում Վրաստանի կողմից՝ զենքի մատակարարման տեսանկյունից։ Ի՞նչ կարելի է ձեռնարկել, որ Հայաստանն այլընտրանքի ուղիներ գտնի։

– Ենթակառուցվածքների դեպքում մեծ այլընտրանքային հնարավորություններ չունենք։ Սակայն այս պատերազմական իրավիճակում պետք է նաև ազդակ ուղղենք տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, որ այն ենթակառուցվածքները, որոնցից օգտվում են նրանք, դրանց անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Քանի որ պատերազմական իրավիճակ է, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, երկաթուղին չեն կարող երաշխավորված լինել, քանի որ կարող է ռմբակոծության տակ ընկնել ինչպես մեր կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Եվ սա ևս պետք է ազդակ լինի տարածաշրջանի մեր մյուս գործընկերներին, որ իրենց տնտեսական, դիվանագիտական ճնշումները կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, որ դադարեցնեն պատերազմական իրավիճակները։ Վրաստանի ներկա պահվածքը հետագայում, կարծում եմ, լուրջ դիվանագիտական քննարկումների կամ վերլուծությունների տեղիք է տալու։ Նաև ակնհայտ է, որ այս դժվար իրավիճակում մեզ օգնության հասավ Իրանը։ Եվ Իրանի հետ մեր տնտեսական, նաև քաղաքական հարաբերությունների զարգացման այլընտրանք չունենք, և դա ակնհայտ է։ Եվ դա պետք է հասկանա նաև Արևմուտքը։ Այսինքն՝ մեզ պարտադրում են, նաև ստիպում են, որ մեկ ուղղությամբ զարգացնենք մեր տնտեսական հարաբերությունները, քաղաքական հարաբերությունները։ Նույն Արևմուտքը, այստեղից ելնելով, այլևս չի կարող մեզ վրա ճնշումներ գործադրել, ենթադրենք՝ Իրանի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները սահմանափակելու վերաբերյալ։ Մենք այլընտրանք չունենք։

– Այս ենթակառուցվածքներից ու սահմաններից է կախված արտահանումը։ Եվ տնտեսության մասնագետներն աքսիոմատիկ ձևակերպում ունեն, որ տնտեսությունը պետք է արտահանող լինի։ Այս պայմաններում ի՞նչ արտադրել, որ և՛ արտահանմանն ուղղված լինի, և՛ պատերազմը սպասարկի։

– Պետք է արտադրենք փոքր ծավալի, մեծ արժեքով ապրանքներ, որը թույլ կտա բեռնափոխադրման փոքր ծախսերով ապրանքներ իրացնել և մեծ արդյունքներ ստանալ։ Մենք նաև պետք է դիտարկենք Իրանը, որ բավական մեծ շուկա է՝ 90 միլիոնանոց շուկա է, մեր ապրանքները իրացնելու կարևոր ուղղություն կարող է դառնալ։ Միաժամանակ, պետք է Վրաստանի հետ հարաբերությունները ճշգրտենք՝ ենթակառուցվածքների, անվտանգության մասով։ Այսինքն՝ երաշխիքներ ունենանք, թե նման իրավիճակներում ինչ ենք ստանալու։ Եվ պետք է հասկանանք, որ նման իրողությունների պայմաններում մենք պետք է զարգանանք։ Այլընտրանք չունենք։ Աշխարհում բազմաթիվ փորձեր կան, երբ երկիրը թշնամական պետություններով է շրջափակված, բայց այդ երկիրը զարգանում է՝ ի հաշիվ իր ներքին ռեսուրսների մոբիլիզացման և առաջնահերթությունների ճշգրտման։ Մենք չպետք է գանք այն հանգամանքից, որ պետք է զիջենք՝ զարգանալու համար։ Սա ընդունելի մոդել չէ։ Մենք զարգանալու ենք՝ առանց զինջելու։ Այսինքն՝ սա է մեր մոդելը։ Զիջող մարդը զարգացման հեռանկար չի ունենալու այս տարածաշրջանում, քանի որ քեզանից անընդհատ զիջումներ են ուզելու։ Այս անգամ կարող է 5 շրջանները ուզեն, հաջորդ անգամ՝ երկուսը, հետո՝ Ղարաբաղը և Զանգեզուրը, և այդպես շարունակ։ Զարգանալ՝ չզիջելով․ այս տրամաբանությամբ ու փիլիսոփայությամբ պետք է գործեն տնտեսությունը, պետությունը։

Գարիկ Հարությունյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica