close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման գործով ձերբակալվել է չորս մարդ․ մեկն անչափահաս է

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2020, 18:21
 Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման գործով ձերբակալվել է չորս մարդ․ մեկն անչափահաս է

Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման գործով մի քանի ժամ անց ձերբակալվել է չորս մարդ, մեկն անչափահաս է. հայտնում է Press Association-ը։

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը սկսել է սպանության քննությունը՝ ահաբեկչական դրդապատճառների կասկածանքով։

Ոստիկանությունը որոնում է ահաբեկչական հարձակման մեջ հնարավոր կասկածվողների ընտանիքների անդամներին եւ ընկերներին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Քոնֆլան Սենթ Օնորինի դպրոց, որտեղ աշխատել էր գազանաբար սպանված ուսուցիչը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դատախազությունը հետաքննում է հանցագործություն, որը ուրբաթ կատարվել է Փարիզից արեւմուտք Քոնֆլան Սենթ Օնորին քաղաքի Իվելին դեպարտամենտում: Անհայտ տղամարդը սպանվել էր քաղաքում ոստիկանների կողմից այն բանից հետո, երբ գխատել էր դպրոցի պատմության ուսուցչին։

Ուսուցչի սպանությունն ահաբեկիչը լուսանկարել եւ տեղադրել է Twitter-ում՝ ուղեկցելով նախագահ Մակրոնին եւ «անհավատներին» ուղղած սպառնալիքով: Հայտնի էր դարձել, որ խոսքը վերաբերում է 18-ամյա երիտասարդի, որը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին: Հրապարակման մեջ նա իրեն անվանել էր Աբդուլլահ, իսկ նրա օգտահաշիվը՝ Ալ Անսար @Tchetchene_270, հավանաբար, մատնանշում է նրա չեչենական ծագումը:

Ինչպես ենթադրում են քննիչները, հանցագործը ցանկացել է պատժել 47-ամյա մանկավարժին այն պատճառով, որ նա համարձակվել էր ցույց տալ իր աշակերտներին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակել էր Charlie Hebdo պարբերականը: Դա տեղի է ունեցել դեռեւս ամսվա սկզբին եկեղեցու եւ պետության հարաբերություններին վերաբերող դասաժամին: Այն աշակերտներին, որոնք դրանից դժգոհ էին, ուսուցիչը թույլ էր տվել դուրս գալ դասարանից:  Բազմաթիվ ծնողներ, որոնք դավանում են իսլամ, հայտարարել էին, որ իրենց երեխաները վիրավորված են այդ օրինակով եւ բողոքել էին դպրոցի տնօրինությանը: Դպրոցի եւ ծնողների միջեւ վեճն աստիճանաբար մարել էր, սակայն, ինչպես պարզվում է, չէր լուծվել:

Տեղական ժամանակով 17:00-ին ոստիկանություն էին կանչել դպրոցի մոտ հարձակման ականատեսները․ ոստիկանները դեպքի վայրում բախվել էին ահաբեկչին, որը զինված էր դանակով: Նա փորձել էր փախուստի դիմել: Ի պատասխան հանձնվելու պահանջին՝ հանցագործը փորձել էր հարձակվել պարեկի վրա եւ սպանվել էր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica