close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրումը միտումնավոր պլանավորվել և հրահրվել է Թուրքիայի կողմից. «Կոմերսանտ»

Արցախ

17 Հոկտեմբերի 2020, 12:12
 Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրումը միտումնավոր պլանավորվել և հրահրվել է Թուրքիայի կողմից. «Կոմերսանտ»

«Մեր ռազմական-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը միտումնավոր պլանավորել և հրահրել է Թուրքիան», - ասվում է «Կոմերսանտ»-ի հոդվածում:

Ըստ թերթի՝ հուլիս-օգոստոս ամիսներին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել է զգալի թուրքական խումբ, որը կոչված է համակարգող և ուղղորդող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում:

«Խոսքը 600 ռազմական անձնակազմի մասին է, ներառյալ գումարտակի մարտավարական խմբի՝ 200 հոգի, Նախիջևանում 50 հրահանգիչի, Բաքվում 90 ռազմական խորհրդականի, 120 ռազմատեխնիկական անձնակազմի Գաբալայի օդանավակայանում, Դալյարի օդանավակայանի անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորների, Եվլախի օդանավակայանի 50 հրահանգիչների, 4-րդ բանակային կորպուսի (Պիրեքեշքյուլ) 50 հրահանգիչների և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմածովային բազայում և ռազմական դպրոցում 20 հոգու», - գրում է «Կոմերսանտ»-ը։

Խմբավորումը ներառում էր նաև 34 միավոր ավիացիոն սարքավորում (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, դատելով «Կոմերսանտ»-ին տրամադրված տվյալներից, կտրուկ աճել է Թուրքիայի ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով): Մարդկանց և զինամթերքի առաքումն իրականացվել է սեպտեմբերի 4-ին՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռներով, 18-ին՝ CN-235 ինքնաթիռներով, 25-ին ՝ A400M ինքնաթիռներով:

«Սեպտեմբերի 28-30-ին ռազմական գործողությունների ընթացքում, բացի նախկինում ժամանած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան են ժամանել ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ հենց իրենք էին ղեկավարում ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարումը», - գրում է թերթը:

Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում կռվող, Անկարային հավատարիմ իսլամիստական խմբավորումներից հավաքագրում են վարձկանների`Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանի կողմից կռվելու համար: Նրանց տեղափոխումն իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն 150 հոգուց կազմված՝ լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ: Նրանք «Փայլաք աշ Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» և «Ֆիրկատ Սուլեյման Շահ» խմբավորումների անդամներ են:

 «Հակամարտության հրահրումը» հոդվածում մանրամասն տեղեկություններ են ներկայացվում նաև Թուրքիայի կողմից ներգրավված սիրիացի զինյալների և նրանց ռազմաճակատի ռազմաբազաների մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica