close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ժողովուրդ». Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ փաթեթներ են քննարկվել մինչ այժմ

Մամուլի տեսություն

17 Հոկտեմբերի 2020, 10:20
 «Ժողովուրդ». Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ փաթեթներ են քննարկվել մինչ այժմ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ եւ կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլեւ բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր:

Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը եւ փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի կողմից: 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, եւ Ալիեւը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին:

2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել: Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում եւ առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica