close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակ». Ծառուկյանը օրն անցկացնում է հիմնականում լուրերին հետեւելով

Մամուլի տեսություն

17 Հոկտեմբերի 2020, 09:19
 «Հրապարակ». Ծառուկյանը օրն անցկացնում է հիմնականում լուրերին հետեւելով

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀՀ դատական համակարգը համառորեն չի ցանկանում ազատ արձակել։ Բայց նա, ինչպես մեզ հայտնեցին, դրանից չի ընկճվել, ոգին տեղն է, ուշք ու միտքն էլ՝ սահմանին ու զինվորներին։

Նրան այցելում են թիմակիցները, փաստաբանը՝ ավելի հաճախակի։ Օրերս այցելել է նաեւ Ծառուկյանի թիմակից կամ «զինակից» Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ ասաց, որ Ծառուկյանն ամուր է, ոգին բարձր է եւ անսահման մտահոգված է զոհերով ու սահմանին տիրող իրավիճակով։

«Մեզ բոլորիս հստակ հանձնարարականներ է տալիս, որ ամեն մեկս մեր ֆրոնտում անենք առավելագույնը, որ թուրք-ադրբեջանական այս կոալիցիայի բարբարոսություններին վերջապես միջազգային հանրությունն արձագանքի»,- ասաց նա։

Ըստ Զոհրաբյանի՝ Ծառուկյանը օրն անցկացնում է հիմնականում լուրերին հետեւելով՝ հեռուստացույց է նայում, կարդում է փաստաբանների փոխանցած թերթերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica