close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զելենսկին քծնել է Թուրքիային՝ նշելով, որ դրա բանակն ամենահզորներից է, և Ուկրաինայի սերունդները երախտապարտ են լինելու Թուրքիային

Աշխարհ

16 Հոկտեմբերի 2020, 16:30
 Զելենսկին քծնել է Թուրքիային՝ նշելով, որ դրա բանակն ամենահզորներից է, և Ուկրաինայի սերունդները երախտապարտ են լինելու Թուրքիային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցից առաջ լրագրողների հետ զրույցում գովասանքի խոսքեր է հղել Թուրքիային՝ շարունակելով թուրքական իշխանություններին քծնելու՝ վերջին տարիների ավանդույթը։

Զելենսկին նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ձևավորվել է հարգանքի ու բարեկամության հիմքով, և Ուկրաինայի սերունդները երախտապարտ են լինելու Թուրքիային. հայտնում է haberturk.com կայքը։

Նախագահ դարձած նախկին կատակերգակը բարձր է գնահատել Թուրքիայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչումը և նշել, որ թուրքական բանակն աշխարհում ամենահզորներից է, ու տարածաշրջանում ոչինչ չի կարող լուծվել առանց Թուրքիայի։

Նշենք, որ Ուկրաինան համարվում է թուրքական ԱԹՍ–ների խոշոր գնորդներից մեկը, իսկ Թուրքիան սեփական շահերն է հետապնդում Ղրիմում, որը համարվում է թուրքական ծավալապաշտության հետագա թիրախներից մեկը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica