close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՕՏ ուժերը սկսել են Սիրիայում ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները՝ Ղարաբաղի պատճառով

Տարածաշրջան

16 Հոկտեմբերի 2020, 12:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՕՏ ուժերը սկսել են Սիրիայում ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները՝  Ղարաբաղի պատճառով

Այն բանից հետո, երբ սիրիացի գրոհայիններն ուղարկվեցին Ղարաբաղ, Իդլիբում սկսվեց այն վայրերի որոնումները, որտեղ պատրաստվում են ավազակախմբերը՝ նրանց ոչնչացնելու համար. գրում է Военкоры Русской Весны թելեգրամյան ալիքը։

Հետախուզությունը վարձատրության դիմաց զինյալներից մանրամասն տեղեկություններ էր ստացել Քաֆեր Դիբինից 2 կմ հեռու գտնվող անօրինական զինված խմբավորումների ուսումնական ճամբարի մասին:

Ջիսր ալ Շուգուրի շրջանում ճակատը պահելու համար թուրքերը ռազմական խորհրդականներ են ուղարկել ու սկսել միավորել, այսպես կոչված, ընդդիմության ուժերն ու միջազգային ահաբեկչական խմբավորումները։ Դասընթացերն իրականացրել են թուրք հրահանգիչները:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Սու-34 և Սու-24Մ կործանիչները հարվածներ են հասցրել ճամբարի՝ ներառյալ շտաբների, ապաստարանների, քողարկված տեխնիկայի:

Ըստ ռուս լրագրող Սեմյոն Պեգովի՝ հիբրիդային պատերազմի ժամանակ ուրիշ կանոններ են գործում, և ՌԴ–ն այս կերպ է փորձում օգնել Արցախին՝ միևնույն ժամանակ այդ ամենը հասցեագրելով Թուրքիային։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica