close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

16 Հոկտեմբերի 2020, 10:36
 Զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։

Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ նա մասնագիտությամբ բժիշկ է, պաթոլոգանատոմ։

 

Ծառայում են նաեւ մեծ թվով նախկին պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը։ Արագած Ախոյանը նոր է վերադարձել ճակատից։ Ծանուցել են նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն։

Զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետներից մեկն ու նրա որդին։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ծանուցել են, բայց դեռ չեն կանչել՝ սպասում են իրենց հերթին։ Ռազմի դաշտում են անգամ շոուբիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ երգիչ Արսեն Սաֆարյանը եւ շատ ուրիշներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica