close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սորոսը Եվրոպային կոչ է արել օգնել Թուրքիայի նախագահին

Աշխարհ

15 Հոկտեմբերի 2020, 15:00
 Սորոսը  Եվրոպային կոչ է արել օգնել Թուրքիայի նախագահին

Աշխարհահռչակ միլիարդատեր Ջորջ Սորոսը մարտի 4-ին Financial Times-պարբերականում հոդված է հրապարակել «Եվրոպան պետք է կանգնի Թուրքիայի կողքին ընդդեմ Պուտինի՝ Սիրիայում իրականացրած հանցագործությունների համար» վերնագրով, որում աշխարհի բազմաթիվ անկյուններում մեծ աղետների պատճառ դարձած տխրահռչակ միլիրադատերը Եվրոպային կոչ է անում Ռուսաստանի դեմ պայքարում աջակցել Թուրքիային։ Տարածաշրջանում քաոս ստեղծող Թուրքիային աջակցելը ցույց է տալիս Սորոսի մտադրություններն ու նպատակները, որոնք ուղղված են ՌԴ–ի և նրա դաշնակիցների դեմ։

Նա նշում է, որ Ռուսաստանը փորձում էր օգնել Բաշար Ասադին՝ Սիրիայի նախագահի պաշտոնում, նաև փորձում է վերականգնել տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը, որը կորցրել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։

Սորոսը մեղադրել է Ասադին բռնարար լինելու մեջ, Պուտինին՝ Սիրիայում բռնությունների մեջ։ Իսկ Թուրքիան, ըստ նրա, միակն է, որը հոգ է տարել խաղաղ բնակիչների մասին։ «Ռուսական ինքնաթիռների հարվածներն անցյալ ամիս սպանել են 34 թուրք զինվորի։ Սակայն Թուրքիան չի համարձակվել հարձակվել ուղիղ Ռուսաստանի վրա, քանի որ ռուսական օդուժն ավելի հզոր է։ Ռուսաստանն ատոմային զենք ունի, իսկ Թուրքիան՝ ոչ»,- նշել է Սորոսը։

«Եվրոպան, որը կենտրոնացած է փախստականների հոսքը սահմանափակելու վրա, պետք է գիտակցի, որ Թուրքիան արդեն կրել է հիմնական հարվածը՝ փախստականների մասով։ Թուրքիան արդեն ընդունել է մոտ 3,5 միլիոն փախստական իր երկրի սահմաններում, այն չի կարող Ասադի և Պուտինի կողմից դեպի իր սահմաններ ուղղվող ևս մեկ միլիոն փախստական ընդունել»,- հավելել է նա։

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica