close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հայրենակիցները Արցախում առերեսվում են գոյաբանական սպառնալիքի հետ․ Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2020, 16:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հայրենակիցները Արցախում առերեսվում են գոյաբանական սպառնալիքի հետ․ Զոհրաբ Մնացականյան

Արցախյան հակամարտությունը դարձել է տարածաշրջանի անվտանգության համար անվտանգության սպառնալիք. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Մեր հայրենակիցները Արցախում առերեսվում են գոյաբանական սպառնալիքի հետ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ագրեսիա է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ՝ պնդելով հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով և ժողովրդի ֆիզիկական վերացմամբ»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակարանների, մշակութային հաստատությունների վնասները, տվյալներ ներկայացրեց տուժած ու մահացած քաղաքացիական անձանց մասին:

Մնացականյանը հիշեցրեց, որ Արցախի խորհրդանիշներից մեկին՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելիս վիրավորվել են նաև ռուս լրագրողներ:

«Գոյություն ունի գոյաբանական վտանգ, որի մասին մենք խոսում ենք տասնամյակներ շարունակ, որի հետ Արցախի բնակչությունն առնչվում է: Սա բացասական գործոն է, մասնավորապես՝ Թուրքիայի անմիջական ներգրավումը, Սիրիայից և Լիբանանից ահաբեկիչ հրոսակների ներգրավումը: Դա ապացուցվել է ոչ միայն մեր աղբյուրների կողմից, այլև արձանագրվել և հայտարարվել է համաշխարհային հանրության կողմից: Ռուսաստանի դերակատարումն այս գործում շատ կարևոր է»,- ընդգծեց Մնացականյանը՝ կարևորելով երկու օր առաջ արված համատեղ հայտարարությունը:

Նրա խոսքով՝ հրադադարի նշանակալի արդյունքներ դեռ չկան: Մնացականյանն ընդգծեց՝ Ադրբեջանը չի կատարում իր պարտականությունները հրադադարի վերաբերյալ:

«Միայն կրակի լիակատար դադարեցման դեպքում մենք կկարողանանք առաջ շարժվել բոլոր ուղղություններով: Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բանակցությունների միջոցով, և մենք ամեն կերպ կնպաստենք դրան: Այսօր, վաղը հանդիպումներ եմ ունենալու իմ գործընկերների, համանախագահների հետ և ուզում եմ ընդգծել, որ ազդեցությունն ու այն հարվածը, որն արել է Ադրբեջանը խաղաղ գործընթացին, չի կարող հաշվի չառնվել:

Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք ամեն բան անելու ենք, որ ապահովենք Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, տարածաշրջանը մաքրենք ահաբեկիչներից և բացասական ազդեցությունից»,- հավելեց Մնացականյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica