close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ միասնական մոտեցում, կոնկրետ Արցախի մասին ՀՅԴ-ն ունի իր պատկերացումներն ու մոտեցումները. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2020, 15:43
 Ի՞նչ միասնական մոտեցում, կոնկրետ Արցախի մասին ՀՅԴ-ն ունի իր պատկերացումներն ու մոտեցումները. Իշխան Սաղաթելյան

Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ միասնական որոշո՞ւմ է լինելու, Սաղաթելյանը պատասխանեց. «Ի՞նչ միասնական,  կոնկրետ Արցախի մասին Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները, մոտեցումները՝  շատ մանրամասնություններով, դետալներով: Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն: Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»:

Նա հավելեց, որ որոշում չի կայացվել:

Սաղաթելյանը նաև հիշեցրեց, որ ՀՅԴ-ն և ևս 13 կուսակցություն մի քանի օր առաջ հանդես են եկել ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտության մասին հայտարարությամբ:

«Այստեղ Արցախի անկախության հարցի  շոշափում եղել է, բայց որոշում ընդունելու տեղը չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի մասին»,- հավելեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica