close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Է՛հ, տղա ջան, մենք դաշնակցական ենք - այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է». Ռ. Մելիքյանը՝ ՀՅԴ կամավորների սխրանքի մասին

Քաղաքական

8 Հոկտեմբերի 2020, 10:32
 «Է՛հ, տղա ջան, մենք դաշնակցական ենք - այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է». Ռ. Մելիքյանը՝ ՀՅԴ կամավորների սխրանքի մասին

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2016-ի մայիսին Արցախում առիթ ունեցա զրուցել դաշնակցական կամավորականների հետ։ Վաշտերից մեկը, մարտական հերթապահությունն ավարտելով, վերադառնում էր Երևան։ Մի միտք շատ հստակ եմ հիշում։ Միջին տարիքի, սասունցու թեթև բարբառով մի կամավորական ասաց՝ էհ, տղա ջան, շատերն են փորձում իրենք իրենց կամ ուրիշներին համոզել, որ պատրաստ են անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Իսկ մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք դաշնակցական ենք - այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է։

Երեկ Դաշնակցական կամավորականները Հյուսիսում մի կարևորագույն բարձունք են հետ բերել, և այդ դժվարին մարտական առաջադրանքը կատարելիս մի քանի կամավորականներ անմահացել են...
 
Հավերժ փա՛ռք ընկած հերոսներին»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica