close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ընկեր Գեղամը կռվեց մինչև վերջին շունչը». ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում

Հասարակություն

6 Հոկտեմբերի 2020, 18:51
 «Ընկեր Գեղամը կռվեց մինչև  վերջին շունչը». ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում

Այսօր Երևանի Հանրապետության փողոցը սովորականից ավելի մարդաշատ էր. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի  գրասենյակից, որտեղից սեպտեմբերի 27-ին ռազմաճակատ էր մեկնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նվիրյալ ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը, կուսակից ընկերները նրան ճանապարհ դրեցին հավերժի ճամփով։

Գեղամ Մուշեղյանը՝ ընկեր Գեղամը, Արցախյան ռազմաճակատում` թշնամու դեմ մարտերում, հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 4-ին, իսկ այսօր ազատամարտիկի աճյունն ամփոփվեց հերոս զինակից ընկերների կողքին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Ընկեր Գեղամը զոհվեց հանուն հայրենիքի, սա գիտակցված անձնազոհություն էր՝ հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Ընկեր Գեղամն իր ողջ կյանքում առաջնորդվել է նշանաբանով՝ հանուն հայրենիքի։ Արցախյան վերջին 3 պատերազմներին էլ ունեցավ իր մասնակցությունը։ 1991-94 թվականներին մասնակցեց Արցախյան ազատամարտին, մասնակցություն ունեցավ Մարտակերտի ազատագրմանը։ 2016 թվականի ապրիլին հայրենիքը կրկին վտանգի մեջ էր, իսկ ընկեր Գեղամը Դաշնակցության գումարտակի հետ սահմանին էր»,-  հրաժեշտի իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու բնորոշեց, որ հայրենասիրությունն ընկեր Գեղամի համար գործ էր, նա դա ապացուցեց իր կյանքով` միանալով Շահեն Մեղրյանին, Թաթուլ Կրպեյանին, Կարոտին, Պետոյին, Դուշմանին և մյուս բոլոր ընկերներին։

 

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան թշնամին դարձյալ ուզում էր նվաճել մեր հայրենիքը։ Պատերազմի լուրն առնելուց րոպեներ անց ընկեր Գեղամը գրասենյակում էր, զանգում էր իր ջոկատի ընկերներին` պետք է մեկնեին սահման։ Ժամեր անց ընկեր Գեղամը սահմանին էր` իր երիտասարդ ու ավագ ընկերների հետ, հայ զինվորի կողքին՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի։ Ընկեր Գեղամը կռվեց մինչև  վերջին շունչը՝ կրծքով պաշտպանելով ընկերներին ու հայրենիքը»,- նշեց Իշխան Սաղաթելյանն ու բոլորի անունից հայտարարեց. «Քո գործը շարունակելու ենք։ Արյունով նվաճած, արյունով ձեռք բերված հայրենիք չունենք` զիջելու։ Քո և մեր մյուս ընկերների արյան գնով նվաճված հայրենիքը սակարկման ենթակա չէ: Դա թող իմանան բոլորը»։

Գեղամ Մուշեղյանի մարտական ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչ Իգոր Սարգսյանը Եռաբլուրում ազատամարտիկին վերջին հրաժեշտը տալուց առաջ իր խոսքում նշեց. «Չենք ողբում, կսկիծը սրտներումս ու գիտակցության մեջ հաղթական առաջ ենք գնալու»: Անտրտունջ Գեղամն իրեն զոհաբերեց… Ամեն անգամ պատերազմի դաշտ մեկնեց` պատրաստ զոհաբերվելու` հանուն կյանքի, հանուն ապագայի, հանուն իր սերունդների, և այսօր նա ֆիզիկապես մեզանից հեռանում է։ Դեռ 40 օր կմարտնչի ընկերների հետ, այնուհետ կգնա երկնքի արքայություն` միանալու մեր բոլոր նվիրյալներին, որոնք ազգի պահպանության, պետականության, ապագայի համար մարտնչել ու զոհաբերվել են։ Գնալու է նվիրյալների մոտ` ասելու, որ դաշնակցական մարտիկները կանգնած են ժողովրդի կողքին, և գնալու է զինվորի առջևից` որպես հրամանատար, որպես դաշնակցական մարտիկ։ Փա՛ռք մեր բոլոր ննջեցյալներին»:

Իգոր Սարգսյանը զինակից ընկերոջ շիրիմի առջև խոստացավ. «Հետ ենք բերելու ամեն ինչ՝ մեր երազների հայրենիքը, Հայկական բարձրավանդակը, Արցախը, ամեն կորցրածը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica